Նոր զարգացումներ չեչենա-ադրբեջանական բախման գործից

Նոր զարգացումներ չեչենա-ադրբեջանական բախման գործից

Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել է ծնունդով Չեչնիայից Լորս Խամիեւին, ով կասկածվում է տաքսու վարորդի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի Սամարղանդի բուլվարում՝ փետրվարի 15-ին։ Հայտնի է, որ տղամարդը, ով տաքսու վարորդ էր աշխատում, մահացել է հրազենային վիրավորումից։ Սպանության գործով ձերբակալվել են նաեւ եւս չորս մարդ, որոնցի մեկը կալանավորված է, իսկ մյուս երեքի կալանավորման ժամկետները երկարաձգվել են։ «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը» հայտնում է, որ 52-ամյա տղամարդու սպանությունը կարող է կապված լինել չեչենա-ադրբեջանական բախման հետ, որը տեղի է ունեցել «Նեոլիթ» սրճարանում։