Ես պարոն Գևորգյանին տեսել եմ հոգեհանգստի ժամանակ

Ես պարոն Գևորգյանին տեսել եմ հոգեհանգստի ժամանակ

«Բուհի խորհուրդը, բուհի գիտխորհուրդը պետք է որոշի, դա բուհի ներքին խնդիրն է։ Եթե որոշել է, որ պետք է շարունակի մի մարդ, որը որ պետք է շարունակի դեգրադացնել բուհը, ապա դա բուհի ներքին խնդիրն է»,- պատասխանելով հարցին, թե ինչ է պատրաստվում անել նախարարը այն դեպքում, երբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, կարծես թե, չի պատրաստվում զենքերը վայր դնել, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Նախարարը այլևս անելիք չունի՞ ԵՊՀ-ում․

«Ես նախկինում էլ չունեի, ձևավորվել է խորհուրդ, խորհուրդը թող որոշի»։

Ինչպես հայտնի է Արամ Սիմոնյանը անվստահության հիմքով հեռացրել է աշխատանքից գիտության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին։ Գևորգյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ ռեկտորն իրեն մեղադրել է իշխանությունների հետ համագործակցելու մեջ, ուստի նախարարին հարցրինք, թե հանդիպե՞լ է պրոռեկտորի հետ, նրա հետ համագործակցե՞լ է 

«Ես պարոն Գևորգյանին տեսել եմ մի քանի ամիս առաջ՝ հոգեհանգիստներից մեկի ժամանակ, պարզապես բարևել ենք, դա եղել է անցած տարվա ամռանը»։