Գնացքն ու ավտոմեքենան բախվել են Իսպանիայում․ կա զոհ

Գնացքն ու ավտոմեքենան բախվել են Իսպանիայում․ կա զոհ

Իսպանիայում երկաթուղային վթար է տեղի ունեցել։ Բախվել են գնացքն ու ավտոմեքենան։ Վթարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ։ ABC-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Սամորայում, Իսպանիայի հարավ-արեւելքում։ Ըստ հաղորդման, բախումից հետո գնացքը մասնակի դուրս է եկել ռելսերից։ Մահացածը մեքենայի վարորդն է։ Երկու տուժածները եղել են ուղեւորները, որոնք հոսպիտալացվել են։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։ Կատարվում է քննություն։