Քոչարյանը՝ ամբաստանյալի աթոռին (ֆոտո, վիդեո)

Քոչարյանը՝ ամբաստանյալի աթոռին (ֆոտո, վիդեո)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստին ներկայացել է միայն ամբաստանյալ Քոչարյանը, որտեղ քննվելու է նրա խափանման միջոցի հարցը։

Նրան տեսնելով՝ աջակիցները սկսեցին վանկարկել․ «Ազատություն նախագահին»։

Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1֊ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։