Ուկրաինայում հաշվարկվել է քվեների 90 տոկոսը՝ հրապարակվել են առաջին արդյունքները

Ուկրաինայում հաշվարկվել է քվեների 90 տոկոսը՝ հրապարակվել են առաջին արդյունքները

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հաշվարկվել են կիրակի՝ մարտի 31-ին, այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 90,11 տոկոսը։

Ըստ այդմ, ձայների բաշխումն ունի հետեւյալ համամասնությունը՝ Վլադիմիր Զելենսկի՝ 30,26 տոկոս, որը առաջատարն է, ապա արդեն գալիս է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 15,99 տոկոս քվեով եւ եռյակը եզրափակում է Յուլյա Տիմոշենկոն՝ 13,36 տոկոսով։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին։