Դրոնային հարձակման հետեւանքով օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Դրոնային հարձակման հետեւանքով օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Եմենյան ապստամբ հուսիտները դրոնային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի Ջիզանի եւ Աբխա քաղաքների օդանավակայանների վրա, որոնք գտնվում են սաուդական միապետության հարավային հատվածում։ Այս մասին հայտնում է «Ալ Մասիրա» հեռուստակայանը։ Դրոնային հարձակումների թիրախում եղել են Ջիզանի օդանավակայանի դիսպետչերական կետը, եւ Աբխայի օդանավակայանի վառելիքա-լիցքավորման կայանը։ Ներկայումս երկու օդանավակայաններն էլ չեն գործում։ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիան հաղորդել է, որ իր ուժերը որսացել ու ոչնչացրել են հուսիտներին պատկանող մեկ դրոն, որը թիրախավորել էր Աբխան։ Հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ նախորդ հարձակումը Աբխայի օդանավակայանի վրա, իրականացվել էր հունիսի 12-ին, որի հետեւանքով վիրավորվել էր 26 մարդ, հիմնականում արտասահմանյան տուրիստներ։