Հանցագործության մասին հաղորդում ուղարկեցի դատախազություն

Հանցագործության մասին հաղորդում ուղարկեցի դատախազություն

«Շիրակի պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչը հունիսի 14-ին հայտարարել է, թե ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը իր՝ ամբիոնի վարիչի, պաշտոնը ծախել է մեկ այլ դասախոսի:

Հանցագործության մասին հաղորդում ուղարկեցի դատախազություն, թող գնան գտնեն առքուվաճառքը, պարզեն, թե եկամտահարկը ուրանէ...: Վայթե հարկային էլ պտի գրեի, բայց մնա հետո:

Իսկ եթե չգտնեն, կարելի կլինի այդ ամբիոնի վարիչի մասին դոկտորական գրել, ասենք. «Զրպարտությունը գիտական ծիրին եւ ակադեմիզմի ուղեծիրին մեջ» թեմայով: Էվելի ճիշտ՝ «Զբարդությունը եւ կոգնիծիվ ձիսոնանսը մի առանձին վերցված ամբիոնում» թեմայով»,-ֆեյսբուքում գրել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: