Ինչ է ասել Յուլյա Նաչալովան մահվանից առաջ

Ինչ է ասել Յուլյա Նաչալովան մահվանից առաջ

Հայտնի են դարձել այն խոսքերը, որոնք ասել է երգչուհի Յուլյա Նաչալովան մահվանից առաջ։ Այս մասին պատմել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաեւան «Россия 1»-ի եթերով թողարկվող Անդրեյ Մալախովի հեղինակային հաղորդաշարի ընթացքում։ Իսաեւան ասել է, որ վերջին անգամ երգչուհին իրեն զանգահարել է ամսի 8-ին, իսկ հետո նրան արդեն արհեստական մահաքունի ռեժիմի մեջ են մտցրել։ Ըստ այդմ, նա ասել է, թե չգիտի թե ինչու է գիտակցությունը կորցրել եւ ներքեւ ընկել տանը, եւ խոստովանել է, որ շատ վատ է զգում իրեն։ Նշենք, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին, վիրահատությունից հետո, իսկ դրանից առաջ ութ օր գտնվել է արհեստական մահաքունի մեջ։