Փաշինյանի թիմը չհանձնեց իր նախարարին

Փաշինյանի թիմը չհանձնեց իր նախարարին

Այսօր խորհրդարանը չհաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին։ Կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը, 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ։

Նախագծին դեմ էր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը։ «Նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէր, որ կողմ քվեարկվեր այս հարցապնդման առաջարկին, այդ պատճառով «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- քվեարկությունից առաջ դիրքորոշումը ներկայացրեց Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ այսօր մենք լուր էինք գրել, ըստ որի՝ այսօր ԱԺ նիստում քննարկվելու էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: