Հ1-ով կցուցադրվի «Հայաստանի կորսված գարուն»-ը ֆիլմը

Հ1-ով կցուցադրվի «Հայաստանի կորսված գարուն»-ը ֆիլմը

Ֆեյսբուքյան օգտատերերի պահանջը կատարվեց․ այսօր «Հանրային» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու է Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարուն» փաստավավերագրական ֆիլմը։ Այն եթեր կհեռարձակվի ժամը 22։00-ին։ Փաստավավերագրական Ֆիլմը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաեւ ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին:

Նշենք, որ ստորագրահավաք էր կազմակերպվել՝ պահանջելով, որպեսզի այն ցուցադրվի Հ1-ով։