Նրանք կարծում են՝ խորհրդարանական գործունեությունը գործնագործ կամ յոթ քար խաղալ է. Մանուկյան

Նրանք կարծում են՝ խորհրդարանական գործունեությունը գործնագործ կամ յոթ քար խաղալ է. Մանուկյան

Օնիկ Գասպարյանը և մյուս զինվորականները, երբ հանդես են գալիս հայտարարությամբ, նաև նկատի են ունենում, որ պատասխանատու են ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, հենց այսօր տեղի ունեցող զորակոչի համար, որովհետև այս իշխանության ատելության մթնոլորտն ազդում է ամեն ինչի վրա՝ սկսած փոքր կրպակի գործունեությունից մինչև Հայաստանի Հանրապետությունում զորակոչ կազմակերպելը։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Գեղամ Մանուկյանը։

«Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է գործնագործ կամ յոթ քար խաղալ է խորհրդարանական գործունեությունը, և կարելի է փախուստ տալ, պարտականություններ չկատարել, պարգևավճարներ ստանալ, և այդպես համարել, որ ամեն ինչ նորմալ է»,- պնդեց Մանուկյանը՝ հավելելով, որ ընդդիմության առաջիկա գործողությունների մասին տեղյակ կպահեն հանրահավաքի ընթացքում։