Արարատի մարզպետն իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի (տեսանյութ)

Արարատի մարզպետն իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի (տեսանյութ)

Այսօր կառավարության ընդունելությունների դահլիճում Հայաստանի համայնաքապետերի մասնակցությամբ համաժողով էր հրավիրվել։ Մասնակցում էին երկրի բոլոր գյուղապետերն ու քաղաքապետերը, նաև մարզպետները, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Բացման խոսքով հանդես եկավ նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո խոսեց Սուրեն Պապիկյամը։ Վերջինս իր ելույթից հետո դուրս եկավ միջանք, որ պատախսանի լրագրողների հարցերին։ Այդ ընթացքում դահլիճում ելույթներով հանդես էին գալիս համայնքապետերը։ Սակայն, երբ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը փորձեց մոտենալ ամբիոնին և մի քանի խոսք ասել, որ նախարարը լսի, նրան թույլ չտվեցին։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պահանջեց, որ Հովսեփյանը կարճ կապի։ Այգեստանի գյուղապետն էլ ասաց, որ ինքը ջրագծերի և ոռոգման ցանցի խնդիրների հետ կապված խոսք ունի ասելու, առաջարկ ունի կառավարությանը, բայց նրան արգելեցին խոսել՝ ստիպելով իջնել ամբիոնից։ Արդեն դահլիճից դուրս պարոն Հովսեփյանը, որը նախկինում դատախազ է եղել, պատմեց՝ ինչ էր տեղի ունեցել, ինչ էր ցանկանում խոսել և ինչու մարզպետը թույլ չտվեց նրան արտահայտվել։

Մասնավորապես նա նշեց, որ մարզպետի ցուցումով իր դեմ քրեական գործ են հարուցել, բայց ոչ մի բան չեն գտել։ «Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի, բերեցին իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին անցած տարի, քննեցին, քննեցին, կարճեցին հանցակազմի բացակայության պատճառով»,-ասաց նա։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էլ ասաց, որ այդ քրեական գործը հարուցել են իր համագյուղացիների բողոքների հիման վրա, բայց հետո կարճել են, քանի որ որևէ բան չեն գտել։ Իսկ թե ինչու թույլ չէր տալիս, որ խոսեր իր մարզի գյուղերից մեկի ղեկավարը, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝  նա ինչպես մոտեցավ ամբիոնին, ոչ ոք թույլ չէր տվել նրան ելույթ ունենալ։ Ես էլ՝ որպես մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի, որ ելույթ չունենա։ Եթե ելույթ ուեննալու է, գոնե՝ կարճ»։

Մանրամասն՝ տեսանյութերում։