Վիրաբույժները հեռացրել են 14 մատնանի երեխայի ավելորդ մատները

Վիրաբույժները հեռացրել են 14 մատնանի երեխայի ավելորդ մատները

Չինաստանում վիրավույժները վիրահատական միջամտությամբ հեռացրել են 14-մատնյա երեքամյա աղջիկ երեխայի ավելորդ մատները։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Երեխան ամեն ձեռքին ունեցել է երկու ավելորդ մատ։ Բացի այդ խնդիրներ են ունեցել նաեւ ձեռքի մատների ոսկորները։ Հետաքրքրական է, որ այս խնդիրները երեխան ժառանգել է, քանի որ նրա ընտանիքում հինգ սերունդ անընդհատ նույն խնդիրը առկա է եղել։ Վիրահատությունն իրականացվել է Շենյանի բժշկական քոլեջի վիրահատական կլինիկայում, որը գտնվում է Լյաոնին նահանգում։