Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել

Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել

Մայքլ Ջեքսոնի քսանամյա դուստրը՝ Պերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպան լինել։ Նրան հոսպիտալացրել են՝ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Պարբերականի աղբյուրները փոխանցել է, որ Պերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպանություն գործել մարտի 16-ին։ Բժիշկները հայտարարել են, որ նրա մոտ կա արյան չափազանց մեծ կորուստ։ Ներկայումս աղջկա վիճակը կայունանում է։ Հրապարակման մեջ նշվում է, որ Պերիսի այս քայլը պայմանավորված է եղել նրա հանգուցյալ հոր անվան շուրջ առաջացած սեքսուալ սկանդալի հետ։