Զոհրաբյանը շնորհակալ է

Զոհրաբյանը շնորհակալ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես հայտնի է, ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով «այդ բարձր վստահության համար»՝ հավելելով, որ իր գլխավորած հանձնաժողովը լինելու է հանարային բաց հարթակ․

«Անկեղծ շնորհակալ եմ եւ անչափ տպավորված եմ խորհրդարանից նման բարձր վստահության քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով եւ սիրով: Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ում իրավունքը կլինի ոտնահարված, կարող է վստահ լինել, որ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դռները բաց են լինելու յուրաքանչյուրի համար։ Իմ գլխավորած հանձնաժողովը լինելու է հանրային բաց հարթակ, որտեղ մենք քննարկելու ենք ամենասուր եւ հանրային հնչեղություն ունեցող ամենահրատապ հարցերը։ Այս հանձնաժողովը դառնալու է ձեզանից յուրաքանչյուրի հանձնաժողովը»։