Էմբեր Հարդի եւ Ջոննի Դեփի աղմկոտ ամուսնալուծությունը շարունակվում է

Էմբեր Հարդի եւ Ջոննի Դեփի աղմկոտ ամուսնալուծությունը շարունակվում է

Էմբեր Հարդի եւ Ջոննի Դեփի աղմկոտ ամուսնալուծությունը շարունակվում է։ Վերջերս դերասանն իր նախկին կնոջ դեմ ավելի քան հիսուն միլիոն դոլարանոց զրպարտության հայց էր ներկայացրել, կից տրամադրելով մոտ հարյուր տեսագրություն այն մասին, թե ինչպես է Էմբերը հարձակվում իր վրա։ Իր հերթին Էմբերն էլ ներկայացրել է ապացույց այն մասին, թե Դեփը ինչպես է հարվածել իրեն եւ վնասել դեմքը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Իր ցուցմունքները ապացուցողական նյութերով ամրապնդելու համար Հարդը հին լուսանկարներ է ներկայացրել դատարանին, որտեղ ինքը կապտուկներով է։ Ցուցմունքներում երեսուներկուամյա Հարդը շատ պատկերավոր ներկայացրել է ընտանեկան վիճաբանությունները, որոնք երբեմն հատել են լեզվակռվի սահմանները։ Հարդը ասել է, որ հիսունհինգամյա Դեփը երբ հարբել է կամ թմրանյութեր կամ հոգեմետ դեղեր ընդունել, վերածվել է հրեշի, կոտրել սենյակների դռներն ու լուսամոտները, սպասքեղենը եւ այլն։