Հայտարարել են ալկոհոլիկ

Հայտարարել են ալկոհոլիկ

Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարան իգիտնականները, վերլուծելով Յան Ֆլեմինգի վեպերի հիման վրա հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին նկարահանված ֆիլմերը, պարզել են, որ գլխավոր հերոսը ունի սուր ալկոհոլային կախվածություն, ինչը անհնարին է, որ հետախուզության մեջ ներգրաված մասնագետի համար։ Այս մասին հայտնում է «Լայֆ»-ը։ Գիտնականները պարզել են, որ միջին հաշվով Բոնդը ամեն ֆիլմում 4,5 անգամ հարբում է, ինչը վկայում է այն մասին, որ նրա մոտ պետք է լինի նաեւ ալկոհոլային թունավորում։ Ըստ այդ ուսումնասիրության, ամենաշատ քանակությամբ ալկոհոլ նա ընդունել է «Ողորմածության քվանտ» ֆիլմում՝ մոտ 24 միավոր ալկոհոլ։ Ընդ որում նման քանակի ալկոհոլ նա խմել է սթրեսի պատճառով, ինչպես կարելի է հասկանալ ֆիլմի սյուժեի զարգացումներից։