Պուտինը հայտարարել է իր շրջապատում մի քանի տասնյակ կորոնավարակակիրների առկայության մասին

Պուտինը հայտարարել է իր շրջապատում մի քանի տասնյակ կորոնավարակակիրների առկայության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր շրջապատում միանգամից մի քանի տասնյակ կորոնավիրուսով վարակվածներ կան եւ ոչ թե մեկ կամ երկու հոգի։ Այս մասին նա հայտարարել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում է տեսակապի միջոցով։ «Գիտեք, որ ավաղ, հարկադրված էի վերջին պահին չեղարկել այցը Դուշանբե եւ չափազանց ափսոսում եմ։ Սակայն դա պայմանավորված է այն բանով, որ իմ մերձավոր շրջապատում, ինչպես գիտեք, կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել, եւ դա մեկ կամ երկու դեպք չէ, այլ մի քանի տասնյակ դեպքեր։ Եւ հիմա ստիպված եմ մի քանի օր գտնվել ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Պուտինը։ Համացանցում հատկապես ուշադրության է արժանացել այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը սկսել է հազալ։