Հակառուսական արշա՞վ. Բաքվից հետո հիմա էլ Փարիզն էլ փակում «Ռուսական տունը»

Հակառուսական արշա՞վ. Բաքվից հետո հիմա էլ Փարիզն էլ փակում «Ռուսական տունը»

Գրել ենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին պաշտոնապես ծանուցել է Բաքվում Ռուսական տան փակման մասին: 

Ֆրանսիան փորձում է ամբողջությամբ արգելափակել Փարիզում «Ռուսական տան» աշխատանքը, նրա հաշիվներն արդեն սառեցվել են.

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։

«Այժմ փորձեր են արվում ամբողջովին սառեցնել «Ռուսական տան» աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք դժվար բանակցություններ ենք վարում ֆրանսիացիների հետ այս հարցում, մանավանդ, որ «Ռուսական տունն» այստեղ գործում է իրավական հիմքերով, երկկողմանի համաձայնագրի հիման վրա, իսկ ֆրանսիական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանում։ Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է»,- ասել է Մեշկովը։