Բանակից եկել, չորս տարի անգործ է մնացել, հետո․․․ Արտաքին գործերի փոխնախարար

Բանակից եկել, չորս տարի անգործ է մնացել, հետո․․․ Արտաքին գործերի փոխնախարար

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի քվեարկությանը (որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ) Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:

Ավելի ուշ սոցկայքի իր էջում նա գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ:  Միաժամանակ նշել էր, որ  ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Ռուբեն Ռուբինյանը բացի պատվիրակության ղեկավարը լինելուց, նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալը։ Փաստացի իշխանական պատվիրակներից Իգիթյանը չէր ներկայացել, Ռուբինյանն էլ դեմ էր քվեարկել։ Թեև  երիտասարդի հայտարարությանը, որ  ինքը սխալմամբ դեմ է քվեարկել Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնմանը, այնինչ ինքը կողմ է եղել, ԵԽԽՎ քարտուղարությունը պատասխանել է, որ այլևս ոչինչ հնարավոր չէ ուղղել կամ փոխել, պարզապես նրա այդ հայտարարարությունը կընդունեն՝ ի գիտություն։

Ինչևէ, նման դեպքում ոչ միայն լրագրողի, այլ ցանկացած մարդու մոտ հետաքրքրություն է առաջանում՝ ինչ ճանապարհ է անցել պատգամավորը։  Ներկայացնում եմ վիքիպեդիայից, ուր ինքն է տեղադրում իր կենսագրությունը․

Ռուբեն Կարապետի Ռուբինյան (մարտի 8, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Կրթություն

2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որից հետո մեկ տարի սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեություն

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։

Փաստորեն բաց է մնում չորս տարին՝ 2014-ից 2018 թիվը։  Բնական է, այդ չորս տարվա ընթացքում ոչ մի տեղ չի աշխատել ու միանգամից «այդ փորձաշրջանի համար» Նիկոլ Փաշինյանի կողմից մայիս ամսին  նշանակվել է է ԱԳ նախարարի տեղակալ։ Երկիր է ներկայացրել։ Երիտասարդը կենսագրության սկզբում նշել է, որ իր հայրը Կարապետ Ռուբինյանն է, ով, երևի հիշում եք,  կանգնած է եղել ՀՀՇ-ի, ՀԱԿ-ի ակունքներում, մնացածը ինքներդ կարող եք ուսումնասիրել։