Նազարբաեւը հրաժարվել է «Առաջին նախագահ» կոչումից

Նազարբաեւը հրաժարվել է «Առաջին նախագահ» կոչումից

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ հրաժարվում է «Առաջին նախագահ» կոչումից, անհարմարություններ չստեղծելու համար: Այս մասին նա ասել է Աստանայի XII տնտեսական ֆորումի ժամանակ: Sputnik ռադիոկայանի ղազախստանյան ծառայության փոխանցմամբ, Նազարբաեւը ասել է, որ անհարմարություններ է ստեղծում այդ կարգավիճակով, ու որոշակի երկվություն առաջացնում: Եթե ուզենար կառաջադրվեր, սակայն կարծում է, որ արդեն ժամանակն է, որ երիտասարդ քաղաքական գործիչները սկսեն ասպարեզ գալ ու հետեւաբար, ինքը չի ուզում կրել «Առաջին նախագահ» կոչումը, քանի որ կա նախագահ ու նա է գլխավորը: Իր համար առաջնահերթությունն այն է, որ ընթացիկ դարակեսին Ղազախստանը հանդիսանա երեսուն ամենազարգացած երկրներից մեկը եւ ներկայիս ղեկավարությունը պետք է ձգտի դա իրագործել, նկատել է Նուրսուլթան Նազարբաեւը: