Ալեքսանդր Տեր֊Հովակիմյանին մեղադրանք առաջադրված չէ
Այսօր մամուլը գրել էր, որ նախաքննական մարմինը Համահայկական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան։
ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Hraparak-ի հետ զրույցում հերքեց մամուլում այսօր հրապարակված լուրը, թե Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: «Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Կարծիքներ