Նախկին դիվանագետին պաշտոն չեն առաջարկել

Նախկին դիվանագետին պաշտոն չեն առաջարկել

Մամուլում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ 2008թ․ Համաժողովրդական շարժմանը միանալու համար աշխատանքից հեռացված դիվանագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը առաջիկայում պաշտոն է ստանալու արտգործնախարարությունում։ 

Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ով եւ  ինչ պաշտոն է իրեն առաջարկել ԱԳՆ-ում։ «Ինձ հետ ԱԳՆ-ից որեւէ մեկը չի խոսել եւ որեւէ բան չի առաջարկել։ Ես ոչ մեկի հետ կապի մեջ չեմ»,- արձագանքեց Վլադիմիր Կարապետյանը։ 

Հարցին, թե անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո քանիցս գրվել է, որ 2008թ․ աշխատանքից հեռացված դիվանագետների իրավունքները պետք է վերականգնվեն, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Այդ հարցերով դիմեք ԱԳՆ-ին»։