Տարածքն ականազերծել է, Ալիևի հետ պայմանավորվել՝ ընտրություններից հետո հանձնելու

Տարածքն ականազերծել է, Ալիևի հետ պայմանավորվել՝ ընտրություններից հետո հանձնելու

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ փորձում է համաձյանության գալ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի Սոֆուլու գյուղը, եւ դա տեղի կունենա Հայաստանում հերթական ընտրություններից հետո:

«Ինքը հիմա Ալիևի հետ փորձում է բանակցություններ վարել, որ ընտրություններից հետո հանձնի, որ մարդկանց հերթական սուտը կերցնի՝ նոր հանձնի: Թող ժողովրդին հստակ ասի՝ հանձնելո՞ւ է, թե՞ չէ: Տարածքն ամբողջությամբ ականազերծել են՝ բա դա ի՞նչ է նշանակում»,-ասաց պահեստազորի գնդապետը:

Եթե Սոֆուլուն հանձնեն, ապա Կայան ավանը, Ազատամուտը, Այգեհովիտը հայտնվելու են թշնամու անմիջապես թիրախում, իսկ եթե, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականներն այնտեղ հաստատվեն, ապա կստացվի, որ նրանց մեջ ենք ապրում՝ ահազանգում է Մախսուդյանը: