63 հազար դոլարի փոխառություն, 60 հազար դոլար․ՊԵԿ պաշտոնյաների հայտարարագրերից

63 հազար դոլարի փոխառություն, 60 հազար դոլար․ՊԵԿ պաշտոնյաների հայտարարագրերից

Բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց ռեգիստր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Լևոն Գրիգորյանի ներկայացրած 2018 թ․գույքի, ունեցվածքի և փոխկապակցված անձանց տարեկանհայտարագրի համաձայն՝ նա տարվա ընթացքում հանձնել է 63 հազար 319 դոլարի փոխառություն, ունեցել է 60 հազար դոլարի և 6 միլիոն դրամի դրամական միջոցներ, որոնք հարկային տարվա ընթացքում գրեթե անփոփոխ են մնացել․ ՀՀ դրամը 6 միլիոնից դարձել է 7։ Աշխատանքին կամ դրան հավասարեցված վճարումների չափն էլ կազմել է 7 միլիոն 418 հազար դրամ։ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտնեի հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման և տեղեկատվության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նաիրա Նիկողոսյանն էլ հայտարարագրել է 24 հազար դոլարի և 2 միլիոն դրամի դրամական եկամուտներ հայտարարատու տարում։