Նազարբաեւը տեղափոխվել է նախագահական նստավայրից

Նազարբաեւը տեղափոխվել է նախագահական նստավայրից

Մարտի 20-ից Ղազախստանի նախագահի լիազորությունները ինքնակամ վայր դրած Նուրսուլթան Նազարբաեւը արդեն հեռացել է նախագահական Ակորդա նստավայրից եւ տեղափոխվել գրադարանի համալիր։ Այս մասին, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության, հայտարարել է Նազարբաեւի գրասենյակի ղեկավար Մահմուդ Քասիմբեկովը։ Նշենք, որ նախագահական գրադարանը գտնվում է Աստանայում, իրականացնում է գրադարանի, արխիվի, թանգարանի, վերլուծական կենտրոնի, ինչպես նաեւ կրթամշակութային եւ գիտահետազոտական կենտրոնի գործառույթներ։