ԲԴԽ անդամները հավաքվում են. հնարավոր է՝ նիստ լինի (տեսանյութ)

ԲԴԽ անդամները հավաքվում են. հնարավոր է՝ նիստ լինի (տեսանյութ)

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից 5-ը եկան ԲԴԽ։ Անդամներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել են աշխատանքի։ Հարցին, թե նիստ է տեղի ունենալո՞ւ, պատասխանեց՝ կիմանաք, անհոգ եղեք։

ԲԴԽ մեկ այլ անդամ, դատավոր Արմեն Բեկթաշյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։