Ռուս Ուղղափառ եկեղեցին պլաստիկ վիրահատությունները հավասարեցրել է մարմնավաճառությանը

Ռուս Ուղղափառ եկեղեցին պլաստիկ վիրահատությունները հավասարեցրել է մարմնավաճառությանը

Ռուս Ուղղափառ եկեղեցում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար պլաստիկ վիրահատությունը համարժեք են համարել մարմնավաճառությանն ու դիվահարությանը։ Այս մասին հայտարարել է ՌՈՒԵ Կրասնոյարսկի միտրոպոլիտ Պանտելեյմոնը՝ ТВК-ի եթերում պատասխանելով հեռուստադիտողների հարցերին։

Միտրոպոլիտը հայտարարել է, որ պլաստիկ վիրահատությունները պետք են, սակայն միայն մարդու դեմքի դեֆեկտները շտկելու համար, օրինակ եթե մարդը տուժել է վթարից կամ պայթյունից, կամ էլ սպորտային կամ կենցաղային տրավմաներ է ստացել։ Դրանք, ըստ նրա, բժշկական միջամտություններ են, իսկ արդեն հանուն գեղեցկության արված պլաստիկ վիրահատությունները մերժելի են եւ նշան դիվահարվածության։