Աբրամովիչը վաճառում է «Չելսին»

Աբրամովիչը վաճառում է «Չելսին»

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը կարող է այլ սեփանականատեր ունենալ։ Այս մասին հայտնում է The Times հանդեսը։ ըստ հրապարակման, լոնդոնյան ակումբով հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռետքլիֆը։ 66-ամյա գործարարը, որն իր կայսրությունը կառուցել է քիմիական արդյունաբերության ոլորտում, գնել է նաեւ բրիտանական Team Sky հեծանվային ակումբը եւ ցանկանում է ներդրումներ անել նաեւ ֆուտբոլում։ «Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը ակումբի համար պահանջում է 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Դա նորմալ գին է Ռետքլիֆի համար, սակայն հաշվի առնելով, որ ակումբին պատկանոց «Ստեմֆորդ բրիջ» մարզադատը ունի հիմնանորոգման կարիք, արդեն հուշում է, որ Ռետքլիֆի համար ծախսերն անհամեմատ աճելու են, ինչը նա համարել է որ իրեն ձեռնտու չէ։