Դպրոցներում կդասավանդվի «Ես և իմ հայրենիքը» առարկան

Դպրոցներում կդասավանդվի «Ես և իմ հայրենիքը» առարկան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է Հանրակրթական «Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգ, առարկայական ծրագրերը և ներկայացրել՝ ինչու է «Ես և իմ հայրենիքը» նոր առարկան հայտնվելու դպրոցում։

Այս առարկայի շրջանակում երեխան ճամփորդելու է իր երկրում` սկսելով փոքր հայրենիքից՝ համայնքից, գծելով հենց իր ապրելատեղի քարտեզը, ճանաչելու է իր հայրենիքն ամբողջության և աշխարհի հետ հարաբերության մեջ՝ զուգորդելով դա ազգային կենցաղի, խոհանոցի, մշակույթի, էպոսի, առասպելների ու լեգենդների, պատմական կարևոր իրադարձությունների ու դեմքերի ուսումնասիրմամբ։

Երեխան սովորելու է ավանդույթները, ծեսերը, տոները՝ Սուրբ Խաչ, Սուրբ Գեւորգ, Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն,Սուրբ Սարգիս, Տյառնընդառաջ, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձում, Վարդավառ, նաև ծանոթանալու է ազգային փոքրամասնությունների ավանդական մշակույթին ու կենցաղին։

Երեխան ուսումնասիրելու է «Սասունցի Դավիթ» էպոսը և ճանաչելու է հայ հոգևոր և նյութական մշակութային արժեքները։

Էպոսի հիման վրա պատկերացնելու է հայկական հասարակության իդեալական պատկերը՝ ազատության, արդարության եւ խաղաղ ստեղծարար աշխատանքի վրա հիմնված:

Գնահատելու է խաղաղասիրությունը, արդարությունը, փոխադարձ հարգանքը և ընկերասիրությունը:

Նկարագրելու է տղամարդկանց և կանանց փոխադարձ հարգանքի և համագործակցության անհրաժեշտությունը, հասարակության մեջ ունեցած տարբեր, բայց հավասարաչափ կարևոր դերերը։

Գիտակցելու է սեփական հայրենիքի ազատության և հասարակական արդարության համար պայքարելու անհրաժեշտությունը:

Կարդացե’ք, քննադատե’ք և քննարկե’ք, բայց արեք դա հանուն կրթական ավելի լավ համակարգի ու որ երեխաները սիրով շտապեն դպրոց