Բանդիտական հարձակումներ Բրազիլիայում, կա 16 զոհ

Բանդիտական հարձակումներ Բրազիլիայում, կա 16 զոհ

Հանգստյան օրերին Բրազիլիայի միանգամից երկու քաղաքներում բանդիտական հարձակումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Բրազիլիայի Բելեմ քաղաքում հրաձգության հետեւանքով 11 մարդ է զոհվել։ Հանցագործները մեքենաներով ու մոտոցիկլներով ժամանել է գինետուն ու անկանոն հրազենային կրակ բացել, ինչի հետեւանքով 6 կին ու 5 տղամարդ տեղում զոհվել է։ Արդեն Լաուրու դի Ֆրեյտաս քաղաքում կրկին հրաձգությունից սպանվել է 5 մարդ։ Կան նաեւ վիրավորներ։ Զոհերի մեջ կան երեխաներ։ Նշենք, որ սպանությունների թվով Բրազիլիան աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում ու միայն 2017 թվականին բանդիտական հարձակումներին զոհ է գնացել ավելի քան 60 հազար մարդ։