Բա Սերժի վախտ խի՞ նույն «հումորները» չէիք անում

Բա Սերժի վախտ խի՞ նույն «հումորները» չէիք անում

Հումորի լիգան «Շանթի» իմ սիրելի նախագծերից է, թեպետ՝ վերջին մի քանի եթերում ակնհայտ հումորի դիֆիցիտ էր զգացվում, բայց դե՝ դա էլ է հասկանալի, հումոր անելը հեշտ բան չի։

Բայց էսօրվա եզրափակչից հետո մի հռետորական հարց եմ ուզում ուղղել «Հումորի լիգա» նախագծի հեղինակներին ու «Շանթի» ղեկավարությանը․ Սերժի ժամանակ դուք Սերժի ու Աշոտյանի վրա տենց կղժժայի՞ք, ոնց էսօր եք անում։ Կհրավիրեի՞ք ԲՀԿ-ի ու ՔՊ-ի ներկայացուցիչներին դահլիճ, որ նրանց ներկայությամբ «հումոր» անեք ՀՀԿ-ականների վրա։ Էն, ինչ թույլ եք տալիս դուք էսօր ձեր եթերում, դա հումոր չի, դա վիրավորական ու կոպիտ ծաղր է՝ անկախ ՀՀԿ-ի հանդեպ մարդկանց վերաբերմունքից։ Մեկ-երկու տարի առաջ այդ նույն TV-ն այդ նույն Սերժի ու մյուս ՀՀԿ-ականների հանդեպ ավելի շատ քծնանք ու շողոքորթություն էր տարածում, էսօր ազատություն է ստացել ու կայֆավատ է լինում նույն մարդկանց վրա։ Բա ԲՀԿ-ի ու Ծառուկյանի վրա՞ խի նույն ոճով չեք ղժժում։

Հ․Գ․ Ու մի բան էլ․ էն ժամանակ, երբ ես ամենասուր ձևով քննադատում ու ծաղրում էի նույն Սերժին, Աշոտյանին ու մյուս ՀՀԿ-ականներին՝ չվախենալով որևէ մեկից, դուք էդ թվերին վարդագույն ակնոցը դրած՝ Սերժի ու մյուսների PR-ն էիք անում։ Այսինքն՝ վաղը, որ Նիկոլի իշխանությունը փոխվի, էդ ժամանակ էլ Նիկոլի ու ՔՊ-ականների՞ վրա եք տենց ղժժալու։ Ջոգո՞ւմ եք, որ արդար չի, տղերք։