ԱՄՆ-ում ամուսինները փորփրել են մեքենայի խցիկն ու հարստացել

ԱՄՆ-ում ամուսինները փորփրել են մեքենայի խցիկն ու հարստացել

ԱՄՆ Միսուրի նահանգի բնակիչ ամուսինները իրենց մեքենայի խցիկն են փորփրել եւ գտել վիճակախաղի շահած տոմս։ Ինչպես հայտնում է UPI-ն, վիճակախաղի խաղարկությամբ ամուսինները շահել են հիսուն հազար դոլար։

Ամուսիններից Ջոզեֆ Մուրը պատմել է, որ իր կնոջ հետ որոշել են աշխատանքի գնալուց մի բաժակ թեյ խմել եւ երբ բացել են մեքենայի բեռնախցիկն այնտեղ մի քանի վիճակախաղային տոմս են տեսել, որոնց մասին մոռացել էին։ Ստուգել են թվերի կոմբինացիան եւ պարզվել է, որ շահել են հիսուն հազար դոլար։  

Ուշագրավ է այն, որ Մուր ամուիսնների բախտը բերել է։ Շահումը ստանալու համար սահմանված է եղել 180 օր եւ նրանք դիմել են շահումը ստանալու 179-րդ օրը։ Ամուսինները ասել են, որ շահած գումարով մեկնելու են ճամփորդության։