Ֆլեշի Բարսեղը՝ «Ֆլեշ» ՍՊԸ֊ի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ. տեսանյութ

Ֆլեշի Բարսեղը՝ «Ֆլեշ» ՍՊԸ֊ի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ. տեսանյութ

«Դուք բոլորդ լսել եք, ոչինչ ասելու չունեմ։ Ամբողջովին կեղծ, հորինված պատմություն է»։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանն՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Արման Մկրտումյանի հարցաքննությանը։

Տուժողը նաեւ նշել էր, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ում ավանդույթ կա, որ աշխատակիցներն իրենց ավտոմեքենաները փոխակերպում են ղեկավարների անունով, դրա վերաբերյալ Բեգլարյանն ասաց. «Այդպիսի բան չկա»։

Հարցին, թե ինֆորմացիա կա, որ կասեցվել է իր ընկերության գործունեությանն, ասաց. «Դիմեք «Ֆլեշի» տնօրինությանը, իմ իմանալով այդպիսի բան չկա»։

Բենզինի գնի բարձրացման վերաբերյալ էլ ասաց. «Ցանկալի է, որ միջազգային գները իջնեն, մենք էլ իջեցնենք։ Սպասենք գնանկման, միջազգային գները կհուշեն։ Կերեւա 10-15 օրվա ընթացքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։