Հայտնի է Քոչարյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը

Հայտնի է Քոչարյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 14։00-ին։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ այս գործը մակագրվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին, որն ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործը վերամակագրման էր հանձնվել եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ 

Նշենք նաեւ, որ դատարանը քննելու է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերավերյալ քրգործերը։