Եկեք հասեք, մարդկանց տնից հանում են․ Անի խաչատրյան

Եկեք հասեք, մարդկանց տնից հանում են․ Անի խաչատրյան

Երևանի ավագանու «Լուս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ է անում՝ «եկեք հասեք, մարդկանց տնից հանում են»։ Խաչատրյանի տեղեկացմամբ 30 ոստիկան կա Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում, որտեղից ուզում են վտարել ընտանիքին։ Խաչատրյանը նաև կոչ է անում այլ խմբակցությունների անդամներին և պատգամավորներին գալ դեպքի վայր։ Տեղում է «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Խաչատրյանի ուղիղ միացմանը արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ «Տեսա ԱՆ ջան։ Կարաս հիմա Ինձ հստակ հասցեն ուղարկես և տուժողների տվյալները»,- գրել է նա։ 

«Դատավորի կայացրած ապօրինի որշման հիման վրա 5 հոգանոց ընտանիքին հանում են դուրս, 12 տարեկան վիրահատված երեխային, մինչդեռ դատավորի որոշման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված։ Ոստիկանությունը չի ուզում սպասել քրեական գործի ավարտին»։