Լեւոն Երանոսյանը ագրեսիվ էր և, կարծես թե, ինչ-որ բանի ազդեցության տակ. Դավիթ Սանասարյան

Լեւոն Երանոսյանը ագրեսիվ էր և, կարծես թե, ինչ-որ բանի ազդեցության տակ. Դավիթ Սանասարյան

«Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը ագրեսիվ էր, նա կարծես թե ինչ-որ բանի ազդեցության տակ էր և ադեկվատ չէր երբ ասում էինք, որ քաղաքացիների նկատմամբ պետք չէ ուժ կիրառել»,- այս մասին այսօր դատարանում Անդրիաս Ղուկասյանի գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

Խոսքը ՊՊԾ գնդի գրավման օրերի և Սարի թաղի իրադարձությունների մասին է:

Սանասարյանն ասաց, որ մարդկանց գործողությունները նախկին ռեժիմի դեմ էին:
Նա ասաց, որ ուժ կիրառելու խնդիր չի եղել. «Մենք ամեն օր հավաքվում էինք և հետո գնում մեր տները, այսինքն նման խնդիր չկար»:

Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե հինգ րոպեում կարո՞ղ էին քաղաքացիները լքել Սարի թաղի տարածքը, քանի որ ոստիկանությունը ուժի կիրառումից առաջ այդքան ժամանակ էի հատկացրել ցուցարարներին, ասաց որ ոչ. «Մենք այդ օրերին էլ ասում էինք, որ այդքան մարդ հինգ րոպեում այդ տարածքը լքել չի կարող»: