«Բարսան» գումար չունի՞ Նեյմարի համար

«Բարսան» գումար չունի՞ Նեյմարի համար

Sport.es-ի փոխանցմամբ, կատալոնական «Բարսելոնան» նոր պլան է մշակում «ՊՍԺ» -ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար։ 

Ըստ աղբյուրի՝ կապտանռնագույնները պատրաստվում են վարձակալել բրազիլացի ֆուտբոլիստին։ Բանն այն է, որ օրերս կատալոնական ակումբը 120 մլն եվրո վճարեց «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Գրիզմանի համար, ինչից հետո Վալվերդեի թիմում ֆինանսական խնդիրներ են ծագել։

Հիշեցնենք, որ Նեյմարն այս պահին լուրջ խնդիրներ ունի «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ։ Ֆուտբոլիստը չէր ժամանել թիմի մարզմանը, ինչն էլ թիմի ղեկավարության մոտ դժգոհություն էր առաջացրել։