Սաուդյան Արաբիայում կանանց նոր ազատություն կտան

Սաուդյան Արաբիայում կանանց նոր ազատություն կտան

Սաուդյան Արաբիայում մտադիր են թույլատրել կանանց մեկնել արտասահման, առանց արական սեռի խնամատարի համաձայնության։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ հաղորդման, նոր օրենքը թույլ կտա 18 տարին բոլորած բոլոր կանանց եւ տղամարդկանց հեռանալ երկրից՝ առանց խնամատարի համաձայնության։ Ներկա օրենսդրության համաձայն, թույլտվությունը անհրաժեշտ էր մինչեւ 21 տարեկան տղամարդկանց եւ բոլոր տարիքային խմբերի կանանց համար։ Նշենք, որ կանայք Սաուդյան Արաբիայում նաեւ կարող են մեքենա վարել, ունենալ սեփական բիզնեսը, այցելել մարզասրահներ եւ ընտրել, թե ինչ տեսակի ծննդաբերություն են նախընտրում։ Սակայն, նրանք մինչեւ այժմ ինքնուրույն չեն ամուսնության եւ ընտրության հարցում, տանից դուրս զբոսանքի դուրս գալու հարցում, դրամ ծախսելու եւ այլ հարցերում։