Նախարարն ուզո՞ւմ է, որ Արամ Սիմոնյանը մասնակցի ԵՊՀ 100-ամյակի միջոցառմանը (տեսանյութ)

Նախարարն ուզո՞ւմ է, որ Արամ Սիմոնյանը մասնակցի ԵՊՀ 100-ամյակի միջոցառմանը (տեսանյութ)

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ԿԳ նախարարն իր հետ զրույցում ասել է, որ ինքը չպետք է մասնակցի ԵՊՀ հարյուրամյակին նվիրված միջոցառումներին, և որ այդ միջոցառումները պեքտ է անցկացվեն առանց իրեն, նոր ռեկտորով։

«Էդ զրույցը, որին ինքը հղում է անում, եղել է անցած շաբաթ, եթե մարդը մտահոգություն ուներ դրա հետ կապված, կարծում եմ, որ իր գիտխորհրդին պետք է ավելի շուտ ասեր դրա մասին, ու նա ակնհայտ սուտ է էնտեղ ասել, թե նման պայման է էնտեղ դրվել, որ հարյուրամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես։ Էդպիսի հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել, որովհետև նախորդ օրը, ըստ երևույթին, նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվել»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Hraparak.am-ի հարցին՝ այդուհանդերձ, Արամ Սիմոնյանը կմասնակցի՞ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումներին, և ինքն ուզո՞ւմ է, որ նա մասնակցի, Հարությունյանը հստակ պատասխան չտվեց․ «Դա ԵՊՀ որոշելիքն է, իմ հորդորը էդ իրադարձության հետ կապված՝ եղել է նա, որ հարյուրամյակով մենք շատ հստակ ուղերձեր ենք հղելու ինչպես մեր ներքին լսարանին, այնպես էլ մեր արտաքին լսարանին ԵՊՀ-ի և մեր բարձրագույն կրթության առաջնահերթություների և զարգացման վերաբերյալ, և քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում, սրա շրջանակում է եղել իմ մտահոգությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։