Նախկինները` մեկ վայրում. մեկնարկեց «Ադեկվադի» համաժողովը

Նախկինները` մեկ վայրում. մեկնարկեց «Ադեկվադի» համաժողովը

«Ադեկվադ» ՀԿ-ն կոնֆերանս է հրավիրել, այն կոչվում է «Ադեկվադ դիսկուրս»: Կոնֆերանսը տևելու է մոտ 6 ժամ:

Ներկա են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ: Կոնֆերանսում ընդգրկված է մի քանի թեմա՝ 2018 թվականի իրադարձություններից սկսած մինչև դատաիրավական բարեփոխումներ:

Կոնֆերանսին մասնակցում են նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, Քառյակ մեդիայի հիմնադիր Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արմեն Աշոտյանը, Անդրանիկ Թևանյանը և այլք: