Իշխան Սաղաթելյանն ու Էդուարդ Շարմազանովն ազատ արձակվեցին

Իշխան Սաղաթելյանն ու Էդուարդ Շարմազանովն ազատ արձակվեցին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին դատարանից դուրս գալով հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Սակայն տարօրինակն այն է, որ նորից հրավիրել են ՀՔԾ։ Ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Նշենք, որ րոպեներ առաջ ազատ արձակվեց նաև ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։