Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը գրառում է կատարել․

«Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել:
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ »

«Ի հավելումն նախորդ հրապարակման՝ հայտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»: