Սիրիայում ահաբեկիչները տանկային հարձակում են ձեռնարկել

Սիրիայում ահաբեկիչները տանկային հարձակում են ձեռնարկել

Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Վիկտոր Կուպչիշինը հայտարարել է, որ ահաբեկիչները ձեռնարկել էին տանկային հարձակում սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա։ Հարձակումն իրականացվել է հիմնականում Էլ-Հաբիթ-Քաֆըր-Նուբդա եւ Քաֆր Զայթա-Համամիյաթ ուղղություններում։ Ներկայումս սիրիական կառավարական զորքերը ձեռնարկել են հակագրոհ եւ հետ են մղում ահաբեկիչների հարձակումը։