Կիմ Չեն Ընը մեկնում է Ռուսաստան

Կիմ Չեն Ընը մեկնում է Ռուսաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ են Ընը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այցը կլինի ապրիլի երկրորդ կեսի ընթացքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Կիմը կայցելի Վլադիվոստոկ ապրիլի 26-27-ին, որից հետո էլ կայցելի Չինաստան։ Այդ օրերին էլ կլինի Պուտինի եւ Կիմի հանդիպումը Վլադիվոստոկում։ Մասնագետները կարծում են, որ այս այցով Կիմը փորձում է նախքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հերթական բանակցային փուլը սկսելը, հավաստիանալ, որ ունի Մոսկվայի աջակցությունը։