Թրամփը հաստատել է, որ կհանդիպի Պուտինի հետ

Թրամփը հաստատել է, որ կհանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Օսակայում տեղի ունենալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ, ըստ Սպիտակ տան ղեկավարի, ինքը հանդիպում է ունենալու նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում։

«Ես ուզում եմ լեզու գտնել Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Ուզում եմ լեզու գտնել Չինաստանի հետ ու մտածում եմ, որ կստացվի։ Ես երկուսի հետ էլ հանդիպելու եմ Ճապոնիայում՝ G20-ի ժամանակ»,- մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Չինաստանն ու Ռուսաստանը հզոր երկրներ են, որոնց հետ պետք է բարեկամություն անել։