Մեսրոպ Պապիկյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնը «թողնելու» մասին

Մեսրոպ Պապիկյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնը «թողնելու» մասին

«Իմ քայլը» խմբակցությունից, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսուհետ չեմ կատարելու ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի գործառույթները, փոխարենը ուժերս, ու առավելագույն ջանքերս ներդնելու եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Երևանի, առկա հիմնախնդիրների լուծման և կառավարության հայտարարած ծրագրերի իրագործելուն:

Մամուլում օրերս հրապարակված տեղեկատվությունը և իբրև դրանով պայմանավորված նախկին գործառույթներիցս ազատվելը, ևս մեկ անգամ հայտարարում եմ ապատեղեկատվություն, ավելին՝ զրպարտանք, ինչին կհետևեն իրավական գնահատականները ու համապատասխան գործողությունները:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: