Հրթիռ է պայթել

Հրթիռ է պայթել

Ռուսաստանի Աստրախանի մարզում արձակման ընթացքում ներքեւ է ընկել եւ պայթել Ս-300 տիպի հրթիռ։ Այս մասին հայտնում է Avia.Pro-ն։ Պնախարարությունը որեւէ պաշտոնական մեկնաբանություն դեպքի առնչությամբ չի հնչեցրել։ Հայտնի է միայն, որ հրթիռը ընկել է հարթ տարածքում։ Դեպքի օրվա եւ վայրի մասին տեղեկություններ չկան։ Նույնիսկ պաշտոնապես չի էլ հաստատվել պատահարի իսկությունը, սակայն համացանցում հայտնվել են կադրեր այդ մասին։ Avia.Pro-ն գրում է, որ ընկնելուց հետո խոցող հատվածները ցրվել են եւ սկսվել է մեծ հրդեհ։ Նշենք, որ Աստրախանի մարզում մի շարք զորակայաններ են տեղակայված, ներառյալ նաեւ Կապուստին Յար հայտնի զորակայանը։