ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Թուրքիայի դեմ սանկցիաներին

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Թուրքիայի դեմ սանկցիաներին

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը, կապված Կիպրոսի ջրերում երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման հետ։ Այս մասին հայտնում է DPA-ը, վկայակոչելով Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների ընդունած որոշումը։ Ըստ հրապարակված հաղորդագրության, ԵՄ-ն կկրճատի Անկարային ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը եւ կդադարեցնի օդային փոխադրումների հետ կապված բանակցությունները։ ԵՄ-ն նաեւ պատրաստ է այլ սահմանափակումներ եւս կիրառելու, եթե Թուրքիան շարունակի խախատել Կիպրոսի սուվերեն իրավունքները։ Սանկցիաներ կարող են կիրառվել այն ընկերությունների ու ֆիզիկական անձանց հանդեպ, ովքեր զբաղված են այդ երկրաբանական-հետախուզական աշխատանքներով։