Դա էլ մենք պետք է անե՞նք. Հայկ Մարությանը՝ Խաժակյանին

Դա էլ մենք պետք է անե՞նք. Հայկ Մարությանը՝ Խաժակյանին

Երեւանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մինչ ելույթ ունենալն ասաց, որ օրակարգից դուրս տարբեր թեմաներին անդրադառնալու միտումը պայմանավորված է նրանով, որ այլ ավելի հարմար քննարկման հարթակներ չի ստեղծել, դրա համար իրենց հուզող հարցերը իրենք բարձրաձայնում են այդտեղ: 

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդհատելով Խաժակյանի խոսքն՝ ասաց, որ այդ հարթակը իրենք կարող են ստեղծել. «Ավագանին կարող է նախագիծ բերել, սահմանել եւ մեկի տեղը հազար հատ հարթակ ստեղծել: Դա լրիվ ձեր ձեռքն է: Դա էլ մենք պետք է անե՞նք: Ավագանու ցանկացած անդամ կարող է բերել նախագիծ, որ ասի՝ գիտե՞ք ինչ կա, ավագանու նիստի ժամանակ որ պահին, ավագանու որ անդամն ուզեց, ինչ շորով ուզեց, ինչ տեսքով ուզեց, ինչ լեզվով ուզեց, ինչ հարց ուզի կարա տա, ինչ պատասխան ուզի, կարա ստանա: Դա բերենք ստեղ քվեարկենք, ինչ ուզենք անենք, սաղ ձեր ձեռքերում է»։